ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հունիսի 13-ին Ազգային ժողովում հանդիպել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամների հետ:
Ողջունելով երիտասարդներին խորհրդարանում՝ պատգամավորը կարեւորել է տարբեր ձեւաչափերում եւ հարթակներում նման հանդիպումների կազմակերպումը, քաղաքական տարբեր գործընթացներին մասնակցությունը:
Զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին, արցախյան հիմնախնդրին, տնտեսական առաջընթացին: Վահե Էնֆիաջյանն ուսանողների խնդրանքով ներկայացրել է նաեւ խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկությունները:
Կրթական հարցերի առնչությամբ նա նշել է, որ խնդիրները շատ են, բայց դրանք պետք է լուծվեն ժամանակի ընթացքում՝ օրենսդրական ճանապարհով:
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 13-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել նախորդ օրն ընդհատված «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության...
ՀՀ Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 200 հիմնական դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 200 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանք շրջել են խորհրդարանում, հետեւել նիստի աշխատանքին: Հյուրերի հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա աշակերտներին ներկայացրել է Ազգային ժողովի կառու...