Տպել
15.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Աշխատանքային այցով 2018 թվականի հունիսի 18-23-ը ներառյալ Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի անդամներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ջեմմա Բաղդասարյանը, Միքայել Մելքումյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արամ Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 18-22-ը ներառյալ Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Գեւորգ Գորգիսյանը եւ Վահե Էնֆիաջյանը:


15.06.2018
Տեղի է ունեցել հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Հունիսի 15-ին տեղի է ունեցել հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ: Քննարկվել են իրականացվելիք միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, առաջիկա ծրագրերն ու գործող...

15.06.2018
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական եւ վերլուծական վարչության հետազոտական եւ վերլուծական բաժնի պետ (ծածկագիր` ...