Տպել
19.06.2018
Ֆրանսիացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
1 / 5

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել Հայոց մեծ եղեռնը հավաստող ցուցանմուշները, ծանոթացել վավերագրերին, գրառում կատարել Հուշամատյանում։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժակ Մարիլոսյանը, նշելով, որ հայկական արմատներ ունի, ասել է, թե անչափ հուզված եւ տպավորված է։

«Սակայն մենք մեր հույսը եւ մարդու նկատմամբ ունեցած հավատը չպետք է կորցնենք, ինչը մեզ թույլ կտա պահպանել խաղաղությունը։ Սեր եւ բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ»,- հավելել է ֆրանսիացի խորհրդարանականը։


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...