ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հունիսի 19-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։
Բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ողջունելով ֆրանսիացի գործընկերներին խորհրդարանում, նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ են. Ֆրանսիան Հայաստանի համար ամենահարազատ երկրներից մեկն է:
Ըստ Արմեն Ռուստամյանի` բարեկամական խմբերը մեծ դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական դարերից եկող պատմական կապերն առավել զարգացնելու, դրանք կոնկրետ գործերով հարստացնելու գործում: Այս համատեքստում պատգամավորն արժեւորել է ֆրանսիական պատվիրակության այցը կառավարման խորհրդարանական համակարգի անցած եւ փոփոխությունների ուղին բռնած Հայաստան:
Արմեն Ռուստամյանը կարեւորել է Ֆրանսիական պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության մեծ փորձի ուսումնասիրությունն ու ներդնումը մեր երկրում:
«Հայ-ֆրանսիական բարեկամությունը գերակա արժեքներից է մեզ համար՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»,-ասել է բարեկամական խմբի ղեկավարը։ Նրա խոսքով` կա մեծ ներուժ ներդրումներ կատարելու եւ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու համար, ինչին պետք է նպաստեն նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերը:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժակ Մարիլոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է տնտեսական փոխգործակցության խթանումը: Ըստ նրա` ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցելու հատկապես երիտասարդ ֆրանսիացի գործարարներին` ներդրումներ կատարել Հայաստանում:
Ֆրանսիացի խորհրդարանականը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նաեւ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Դանիել Կազարյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները դրական արձագանք են գտել միջազգային հանրության շրջանում: Նրա խոսքով` քաղաքական ու տնտեսական նոր իրավիճակը նոր ներդրումների հնարավորություն է բացում Հայաստանի համար։
«Ներկայում եւ ապագայում մենք կլինենք Հայաստանի աջակիցն այս հարցում»,-հավաստիացրել է ֆրանսիացի պատգամավորը:
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն իրենց խոսքում կարեւորել են երկկողմ խորհրդարանական փոխգործակցությունը: Ընդգծվել է հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես` տնտեսության բնագավառում:
ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստեր
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի ն...
Գեւորգ Կոստանյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի մշտական անդամ Գերո Շթորյոհանի հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հունիսի 19-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի դիմում-բողոքների հանձնաժողովի մշտական անդամ Գերո Շտորյոհանի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Գեւորգ Կ...
Ֆրանսիացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդար...
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...