Տպել
21.06.2018
Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանում
1 / 1

Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը:

«Հարգելի պատվիրակներ եւ հյուրեր,

նախ եւ առաջ ուզում եմ ալբանացի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար եւ ներկայացնել այն իրողությունները, որ քննարկվող թեմայի առնչությամբ ունենք Հայաստանում: Թվային տնտեսության զարգացումն այսօր Հայաստանի տնտեսության մրցունակության եւ արտադրողականության բարձրացման հիմնական գործոններից է: Երկրի տեխնոլոգիական եւ նորարարական զարգացման հիմնական խնդիրները, որոնք նպաստում են Հայաստանում թվային տնտեսության զարգացմանը, ամրագրված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:
Թվային տնտեսության ձեւավորման համար Հայաստանն ունի մրցակցային մի շարք առավելություններ, մասնավորապես`

- միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան գիտական ներուժ` ինժեներիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ոլորտներում, տեխնիկական հմտություններով օժտված, բարձրակարգ մասնագիտական որակավորում ունեցող եւ տաղանդավոր մասնագետներ, բարձր տեխնոլոգիաների եւ գիտության բնագավառներում մասնագիտացված կրթական ծրագրեր,

-պետական հուսալի աջակցություն ոլորտին եւ ներդրումային միջավայրի բարելավմանը միտված քաղաքականություն,

-հզոր եւ հաջողակ Սփյուռք, խոշորագույն վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող մտավոր սեփականության պաշտպանության իրավական հիմք:

Այս գործոններն են երկրում թվային տնտեսության զարգացման հիմնական նախապայմանները:

Թվային տնտեսությունում հիմնականը գիտելիքներ ստեղծելու գործընթացն է, որի շուրջ ձեւավորվում է նոր ենթակառուցվածք: Այս համատեքստում անհրաժեշտ է պատրաստել համապատասխան մասնագետներ, զարգացնել ենթակառուցվածքներ եւ այլն:

Ներկա փուլում ստեղծվել է ժամանակակից ենթակառուցվածք կրթության համակարգի արդիականացման եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համար, որտեղ կրթական ծրագրերն իրականացվում են տեխնոլոգիական խոշոր ընկերությունների հետ համագործակցությամբ:

Ստեղծվել են մի շարք ուսումնական կենտրոններ եւ լաբորատորիաներ, մասնավորապես, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիա (ստեղծվել է National Instruments-ի հետ համատեղ), Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը, IBM նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը, Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, որոնք համալրված են ժամանակակից նորարարական ենթակառուցվածքներով:

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործում են մի շարք անդրազգային ընկերություններ, որոնք բերում են նոր գիտելիքներ եւ տեխնոլոգիաներ, որոնց հիման վրա էլ ստեղծվում է նորարարական արտադրանք:

Սկսած 2013 թվականից Հայաստանում գործում է ,GranatusVenturesե վենչուրային հիմնադրամը, որը ֆինանսավորում է տեխնոլոգիական նորաստեղծ ընկերությունների նորարարական գաղափարները, որոնք առնչվում են առողջապահության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության, ճարտարագիտության, նյութագիտության բնագավառներին եւ բնապահպանական:

2017 թվականից Հայաստանում գործում է նաեւ SmartGate վենչուրային հիմնադրամը: Կազմակերպվում են մրցույթներ, որոնց շնորհիվ նորարարական ստարտափերը ստանում են դրամաշնորհներ` նորարարական գաղափարներն իրագործելու համար: 2014թ. ՀՀ խորհրդարանն ընդունեց «ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքը, որը ՏՏ-ստարտափերի համար ենթադրում է 20% շահութահարկից ազատում եւ եկամտահարկի  10% դրույքաչափի կիրառում: Վերոնշյալ օրենքի ընդունման շնորհիվ երկրում գրանցվել է ստարտափ ընկերությունների թվի աճ: Բացի այդ, 2017-ին ստեղծվել է «Հայաստանի ստարտափ ակադեմիա», որի հիմնական նպատակն է աջակցել ստարտափ-էկոհամակարգերի զարգացմանը:

Միաժամանակ, երկրի տնտեսական զարգացման առանցքային գործոններից է մտավոր սեփականության շուկայի զարգացումը: Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ  Հայաստանը մտավոր սեփականության օբյեկտների թվով զբաղեցնում է բավականին բարձր դիրք:

Մեկ շնչին ընկնող միջազգային արտոնագրերի թվով, որոնք ստացվել են ըստ արտոնագրային  համագործակցության միջազգային պայմանագրի չափորոշիչների, 2016թ. տվյալներով Հայաստանը 49-րդ տեղում է` առաջ անցնելով Ադրբեջանից (94-րդ տեղ) եւ Վրաստանից (53-րդ տեղ), իսկ ԵԱՏՄ երկրների շրջանում զիջում է միայն Ռուսաստանի Դաշնությանը (48-րդ): Ավելին, ներկայում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում 2017թ.` Գլոբալ ինովացիոն ինդեքսում զբաղեցնելով 59-րդ տեղը եւ առաջ անցնելով հարեւան Ադրբեջանից (82-րդ), Վրաստանից (68-րդ) եւ Իրանից  (75-րդ):

Էլեկտրոնային կառավարման ծառայությունները զարգացնելու նպատակով 2010 թվականին Հայաստանում գործարկվել են ավելի քան 15 էլեկտրոնային ծառայություններ եւ էլեկտրոնային վճարային համակարգ, Դատական-տեղեկատվական, Իրավական-տեղեկատվական եւ այլն: Պետական էլեկտրոնային նոր ծառայությունների մշակման համար Հայաստանը որոշում է կայացրել ստեղծել «Թվային Հայաստան» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել կառավարման բոլոր ոլորտներում թվային տեխնոլոգիաների ներդրմանը:

Հայաստանում թվային տնտեսության հետագա զարգացման կարեւոր ուղղություններից է նաեւ  միջազգային համագործակցությունը տվյալ  ոլորտում:

 Ներկայում համաշխարհային տնտեսությունը գտնվում է խոր կառուցվածքային վերափոխումների փուլում, երբ գրանցվում է առօրյա կյանքի, գործարար միջավայրի եւ   պետական կառավարման թվային փոխակերպում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միասնական թվային տարածք ձեւավորելու գործընթացին:

ԵԱՏՄ թվային օրակարգը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ անդամ պետությունների թվային տնտեսությունների զարգացման, արտադրողականության եւ մրցունակության բարձրացման համար:

Հարկ է  նաեւ նշել, որ Հայաստանում թվային փոխակերպման եւ նորարարական ոլորտի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներ են տարվում, որոնք ներդաշնակ կլինեն ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրամիության եւ այլ երկրների զարգացման գործընթացներին, որոնց համար թվային եւ նորարարական տնտեսության զարգացումն առաջնահերթություն է:

 Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների գործակցությունը թվային տնտեսության ոլորտում խթանելու նպատակով առաջարկում ենք հետեւյալը?

*        փորձի փոխանակում թվային տնտեսությունների զարգացման ոլորտում, համատեղ ծրագրերի  եւ նախագծերի հնարավոր իրագործման քննարկում,

*         աջակցություն տարածաշրջանի երկրների տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջեւ կապերի հաստատմանը` նորարարության խթանման եւ գիտական կազմակերպությունների եւ տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրագործման նպատակով,

*       աջակցություն տարածաշրջանի երկրների առաջատար տեխնիկական համալսարանների միջեւ կրթական փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով համատեղ կրթական ծրագրերի եւ սեմինարների կազմակերպում:
 


21.06.2018
Գեւորգ Գորգիսյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանում
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը հունիսի 21-ին ելույթ է ունեցել Տիրանայում ընթացող ՍԾՏՀ ԽՎ 51-րդ նստաշրջանում՝ «ՍԾՏՀ անդամ երկրներում ազգային ինովացիոն համակարգերի զարգացումը» թեմայով: «Նախ եւ առաջ թույլ տվեք ՍԾՏՀ ԽՎ հայաս...

21.06.2018
Տեղի է ունեցել ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի նախանիստը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 21-ին հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսենսուսով) ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել ...

21.06.2018
«Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Տիրանայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարո...

21.06.2018
ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցը Բուլղարիա
Պաշտոնական այցով հունիսի 19-ից Բուլղարիայում է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Ջեմմա Բաղդասարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Արամ Սարգսյանը եւ Միհրան Հա...

21.06.2018
ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանն ավարտեց աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քննարկել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկն...

21.06.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լր...

21.06.2018
«Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Յեմելյանովի հետ: Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Ըն...

21.06.2018
Մրցույթի մասին հայտարարությունը համարել չեղյալ
Տեխնիկական խնդիրների պատճառով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետի (մասնագետ) (ծածկագիր` 1-2.2-19) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում եւ 2018 թվականի հունիսի 16-ի...

21.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ: Ձեր աշխատանքային օրը սկսվում ու երբեք չի ավարտվում: Ավելին, նվիրվելով մարդկանց առողջության պահպանման սուրբ գործին՝ դուք ձեր պարտքը սկսում եք կատարել դեռ մինչեւ փոքրիկի լույս աշխարհ գալը եւ դառնում մ...

21.06.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...