Տպել
26.06.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում
1 / 1

Հունիսի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

«Հարգելի գործընկերներ,

սույն թվականի մայիսի սկզբից մեր հանրապետությունում տեղի ունեցան լայնամասշտաբ փոփոխություններ: Ժողովուրդը ցույց տվեց, որ եթե ցանկանա, կարող է իրականացնել փոփոխություններ: Այժմ մեր երկրում ընթանում են արմատական բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Հատկապես կցանկանայի շեշտել սոցիալ-տնտեսական իրական փոփոխությունների մասին: Դրա հիմքում էլ դրված է ազատ եւ արդար մրցակցային հարաբերությունների ձեւավորումը:

Այժմ օբյեկտիվ նախադրյալներ կան մտածելու, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են իրականացվել խոշոր ներդրումներ, որովհետեւ ժողովրդավարացման գործընթացը ցույց է տալիս, որ կան հստակ երաշխիքներ այդ ներդրումների պաշտպանության համար:

Այժմ ընթացքի մեջ է հարկային եւ ներդրումային քաղաքականության հետ կապված մի շարք օրենքների ընդունման գործընթացը:

Մեր երկրում բարձր տեմպերով զարգանում են բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս ոլորտում գրանցվում է տարեկան 20-25% աճ: Միաժամանակ սրա հիմքի վրա բարեփոխվում է կրթական համակարգը եւ նրա մենեջմենթը:

Հաջորդ կարեւորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է: Լուծվում են դրանց սերտիֆիկացման եւ ստանդարտացման հարցերը:

Այս տարի Հայաստան կժամանեն մեծ թվով զբոսաշրջիկներ: Այո, Հայաստանը հետաքրքիր եւ ինքնատիպ երկիր է եւ առաջին հերթին իր ժողովրդի ինտելեկտով ու հյուրասիրությամբ:

Հարգելի գործընկերներ,

սույն թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի համաշխարհային գագաթաժողովը: Սա շատ կարեւոր միջոցառում է: Մենք պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունելու մեր հյուրերին եւ ոչ միայն այդ առիթով:

Հայաստանը բաց տնտեսություն ունեցող երկիր է: Բոլոր ներդրողներին եւ հայ ժողովրդի բարեկամներին հրավիրում եմ մեր երկիր:

Այսօր մեր երկիրը ջանքեր է գործադրում զարգացնելու արտադրության եւ ծառայությունների այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ռազմաարդյունաբերական համալիրը, դեղագործությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները՝ հիմնված տնտեսության եւ հանրային հատվածի թվայնացման, արհեստական ինտելեկտի կիրառման, բարձրակարգ ֆինանսական եւ բանկային միջնորդությունների վրա:

Միաժամանակ գերարդիական է մնում լոգիստիկ, ժամանակակից համակարգի առկայությունը եւ այլընտրանքային տրանսպորտային ուղիների կառուցումը:

Եվ վերջապես ՀՀ ողնաշարը էներգետիկան է, եւ մենք իրականացնում ենք հյուսիս-հարավ կարեւորագույն էներգետիկ միջանցքի կառուցումը, որը թույլ կտա մեզ միանալու էներգետիկ արտաքին ցանցերին:

Իհարկե, մեզ սպասում է ծանր, բայց նաեւ արդյունավետ աշխատանք»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...