Տպել
26.06.2018
Տեղեկություններ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքների մասին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հունվարի 15-ին եւ ավարտվել հունիսի 21-ին: Այդ ընթացքում գումարվել է 8 հերթական, 7 արտահերթ եւ 4 հատուկ նիստ:

Հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ն ընդունել է 24 հիմնական օրենք, 9 օրենք-համաձայնագիր եւ կատարել 290 փոփոխություններ ու լրացումներ արդեն գործող օրենքներում: 28 օրենք հեղինակել են ԱԺ պատգամավորները, 295-ը՝ ՀՀ կառավարությունը:

Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 108 լոկալ, 7 նորմատիվային եւ 12 անհատական որոշում:

Խորհրդարանն ընտրել է բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ եւ նախագահ, երկու անգամ՝ ՀՀ վարչապետ, հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին:

ԱԺ-ն ընդունել է նաեւ «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» եւ «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարությունները:

Քննարկել եւ ի գիտություն է ընդունել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին», «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումները, ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, «2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» եւ ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները (Գնաճի հաղորդում):

Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգ է տեղափոխվել 19 հարց, որից 13-ն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծեր են: Շրջանառության մեջ է նստաշրջանի օրակարգ դեռեւս չընդգրկված 69 հարց:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...