Տպել
05.07.2018
«Մեր նոր սերնդի առաքելությունը հայրենիքում ապրելն ու արարելը պետք է լինի». Էդուարդ Շարմազանով
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում խորհրդարանում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին, կառավարության գործունեությանը:

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ մեր պետության մեծագույն խնդիրն այն է, որ հնարավորությունները մի քանի անգամ ավելի քիչ են, քան երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում քաղաքական բոլոր ուժերի միասնական ու համախմբված գործունեությունը, ինչը եւ մշտապես իրականացվել է արտաքին քաղաքական հարթակներում:

«Ես պատրաստ եմ աջակցել մեր երկրի իշխանությունների այն նախաձեռնություններին, որոնք կհանգեցնեն ԼՂ հիմնահարցի հայանպաստ ու արդար լուծմանը»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացումը,  երկրում անհանդուրժողականության մթնոլորտի վերացումը եւ միմյանց հանդեպ հարգանքի ու սիրո առկայությունը:

«Մեր նոր սերնդի առաքելությունը պետք է լինի ապրել ու արարել հայրենիքում: Հայաստանն առանձնահատուկ երկիր է եւ պատահական չէ, որ 1915 թվականին ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը երեք տարի հետո թուրք զավթիչների դեմ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...