Տպել
10.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբին է ներկայացվել ՀՀ վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի առաջարկների մի մասը
1 / 5

Հուլիսի 10-ին ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է չորրորդ նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը եւ անդամ Աղասի Եսայանը:

Քննարկվել են հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի համագործակցության ձեւաչափն ու մեկ միասնական նախագիծ ներկայացնելու հնարավորությունը:

Դանիել Իոաննիսյանը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի կողմից քննարկված այն հարցերը, որոնց վերաբերյալ կան հստակ դիրքորոշումներ եւ հիմնավորումներ: Նա նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովը տեղյակ է խորհրդարանական աշխատանքային խմբի քննարկումներից, եւ պատգամավորների քննարկած հարցերից շատերի վերաբերյալ ունեն կարծիքներ:

Դանիել Իոաննիսյանը նշել է, որ կարեւորում են խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը համամասնական ընտրակարգով:

Նախատեսվում է մեկական տոկոսով իջեցնել կուսակցությունների եւ դրանց դաշինքների համար սահմանված անցողիկ շեմը խորհրդարան: Կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով առաջարկվում է  թույլ չտալ քաղաքացուն մասնակցել քվեարկությանը անվավեր փաստաթղթերով: 
  Հանձնաժողովը քննարկել է նաեւ զորամասերում նախընտրական քարոզչության իրականացման հետ կապված հարցեր: Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի շնորհիվ զորամասերում հասանելի կլինի նախընտրական քարոզչությունը: Առաջարկվում է նաեւ ավելացնել նախընտրական քարոզչության համար սահմանված անվճար եթերաժամը Հանրային հեռուստառադիոընկերությամբ, կազմակերպել բանավեճեր՝ նաեւ կուսակցությունների առաջին դեմքերի մասնակցությամբ, հստակեցնել օրենսդրության՝ բարեգործության իրականացման հետ կապված դրույթները, ընդլայնել նախընտրական քարոզչության համար նախատեսված ծախսերի ցանկը: Հանձնաժողովը մերժում է ընտրողների նախագրանցման ինստիտուտի գաղափարը:

Տեսակետներին ծանոթանալուց հետո խորհրդարանականները ներկայացրել են առաջարկներ, մի մասի կապակցությամբ հայտնել անհամաձայնություն:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-ին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...