Տպել
10.07.2018
Քննարկվել են «Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 10-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ հրավիրված արտահերթ նիստում քննության է առել «Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումներն եւ փոփոխությունները:

Կառավարությունը նպատակ ունի իրավակարգավորումների միջոցով ամբողջացնել եւ հստակեցնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի՝ նախագծով առաջարկվում է լրացնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հիմքերը սահմանող հոդվածն ու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել նաեւ այն քաղաքացուն, ով ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում, այլ զորքերում, ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զիվորական ստորաբաժանումններում զիվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, եղբայր կամ քույր:

Օրենքի նախագծի համաձայն կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք է վերապահվում այն անձանց, ովքեր մինչեւ 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում՝ հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռեւս չեն ավարտել ուսումնառությունը:

Փոփոխություններ են նախատեսվում նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինները սահմանող դրույթում:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Խորհրդարանն դրան կանդրադառնա հուլիսի 11-ին գումարվող արտահերթ նստաշրջանում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...