Տպել
10.07.2018
«Միացյալ առաջնորդների պալատ» ԵՀԿ-ի ներկայացուցիչները՝ ԱԺ-ում
1 / 3

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հուլիսի 10-ին Ազգային ժողովում հանդիպել է «Միացյալ առաջնորդների պալատ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված քննարկման մասնակիցների հետ: Մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են քաղաքական գործընթացներում երիտասարդների դերին, ուսանողության խնդիրներին վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ պատգամավորը կարեւորել է երիտասարդության մրցունակ լինելը, նրանց ներգրավվածությունը տեղի ունեցող հասարակական եւ քաղաքական գործընթացներին:

Վահե Էնֆիաջյանը խոսել է ընտրական օրենսդրության բարեփոխումներից, կրթական, մշակութային ոլորտներին առնչվող խնդիրներից: Երիտասարդները պատգամավորներին ուղղել են նաեւ հարցեր, որոնք վերաբերել են ընթացիկ քաղաքական գործընթացներին, տնտեսական եւ այլ ոլորտներին:

Պատգամավորը կարեւորել է նման հանդիպումները եւ նշել, որ դրանք հաճախ կլինեն:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...