Տպել
11.07.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 9

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 11-ին հանձաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացրած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղղված է վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակի բարելավմանը:

Առաջարկվում է 2012թ-ից մինչեւ 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համապատասխան հոդվածներով վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է հստակեցնել համաներման սահմանումը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առաջարկել է համաներման ժամկետները փոփոխել` 2017թ-ի դեկտեմբերի 31-ը դարձնելով 2018թ-ի հուլիսի 1:

Հանձաժողովը քվեարկություններով ընդունել է առաջարկությունները: Նախագիծը կլրամշակվի առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակահատվածում:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ հատուկ հայցային վարույթներին վերաբերող գլուխը լրացվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված՝ պաշտպանական որոշման կայացման վարույթին վերաբերող դրույթներով: Մասնավորապես հստակեցվում են պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը եւ պաշտպանական որոշման դադարման հիմքերը:

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է փոխել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետը՝ ապահովելով դրա պատշաճ գործարկումը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ նույն օրը կայացած արտահերթ նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» Ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014 թ.: Այն բաղկացած է «Մեդիա» եւ «Մշակույթ» բաղադրիչներից, պետք է իրականացվի 2014-2020 թթ. ընթացքում: Այն մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է. «Մշակույթ» բաղադրիչի կիրարկման համար 2014-2020 թթ. նախատեսվում է 454.8 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրել ոլորտի առավել ակտիվ հասարակական կազմակերպություններին եւ հրատարակչական բնագավառի մասնագիտացած կազմակերպություններին:

Միանալով այս ծրագրին՝ հայաստանյան մշակութային կազմակերպությունները հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի եւ կինոարտադրության ոլորտներում:

«Մշակույթ» բաղադրիչին միանալու դեպքում ծրագրի ֆինանսական պարտավորությունը կազմում է 52 հազար եվրո:

Ազգային ժողովի՝ հունիսի 11-ի արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Փոխըմբռնման այս հուշագիրը վավերացնող օրենքի նախագիծը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Եվրասիական տնտեսական միության մասին «2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Քննարկման արդյունքում օրենքների նախագծերն ստացել են դրական եզրակացություն:


11.07.2018
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանի նախագահը ներկայացրել է լի...

11.07.2018
«Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի». Էդուարդ Շարմազանովը՝ Լեհաստանի Սենատի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սեւերինսկու հետ: Կողմերը կարեւորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմ օրակարգը հարստացնելու...

11.07.2018
Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին: ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գ...

11.07.2018
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ն նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

11.07.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

11.07.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

11.07.2018
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10.07.2018, ժամը 12:00, 414 սենյակ, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11.07.2018, ժամը 09:30, 314 սենյակ, Արտաքին հարա...