Տպել
12.07.2018
Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի եւ Սեյմի նախագահների հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը:

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին: