National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.07.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
18.07.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 18-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է Ալբերտ Վայլերի այցը Հայաստան՝ որպես մեր պետության ու ժողովրդի լավ բարեկամի: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նրա ջանքերն ու հետեւողական աշխատանքը ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել հարստացնելու, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայանպաստ գործունեություն իրականացնելու հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական փոխգործակցությունն այսուհետ եւս շարունակելու է զարգանալ ու ընդլայնվել:

Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է բոլոր այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են պետականաշինության ու հասարակության զարգացման համար:

«Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանում մի շարք երկրներից տարբերվում է»,-նշել է Արա Բաբլոյանը եւ մտահոգություն հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանի նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինուժի կուտակումների կապակցությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիվ գործողությունների, ապա դա վերջ կդնի ժողովրդավարությանը թե՛ Հայաստանում, եւ թե՛ առհասարակ տարածաշրջանում` հետագա կայուն զարգացման համար ստեղծելով լրջագույն վտանգներ: Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում:

Ալբերտ Վայլերն իր հերթին կարեւորել է հայ-գերմանական կապերի առավել զարգացումն ու խորացումը մի շարք ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցերի դերը: Պատգամավորը ողջունել է այն փաստը, որ Հայաստանում վերջին զարգացումները խաղաղ ճանապարհով ընթացան, ինչը, նրա խոսքով, դրական գնահատականի է արժանացել միջազգային ասպարեզում: Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը՝ Ալբերտ Վայլերն այս գործընթացում աջակցության եւ փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել, ինչը ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Գերմանացի պատգամավորի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ հապճեպ եւ կենսունակ լինեն ապագայի համար: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ մեր երկրին անհրաժեշտ են կառուցողական բարեփոխումներ:

Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խորացմանը վերաբերող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS