Տպել
19.07.2018
Միքայել Մելքումյանը հանդիպել է սլովակ եւ բուլղարացի գործարարների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հուլիսի 19-ին հանդիպել է Սլովակիայից եւ Բուլղարիայից ժամանած գործարարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցելու եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորության հարցը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրադրությունը՝ նշելով, որ ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հարցում մեր երկրում ստեղծված են նպաստավոր պայմաններ: Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաեւ այն քայլերին, որոնք ուղղված են հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը:

ՀՀ խորհրդարանի փոխխոսնակն իր վրդովմունքն է հայտնել վերջին շրջանում Dana ինքնագնաց հաուբից հրետանային համակարգերի՝ Սլովակիայից Իսրայել, ապա Ադրբեջան արտահանման կապակցությամբ՝ նշելով, որ գործընթացը պետք է դադարեցվի:

Սլովակ եւ բուլղարացի գործարարները ներկայացրել են ներդրումային ծրագրերի իրենց տեսլականը: Նշվել է, որ Հայաստանը հիանալի կամուրջ է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ եւ արդյունավետ օգտագործելով այդ հնարավորությունը՝ կարող է տնտեսության զարգացման հարցում լուրջ առաջընթաց գրանցել:


19.07.2018
ԱԺ նախագահը, մարդու իրավունքների պաշտպանն ու նախարարներն այցելել են թիվ 92 ներառական մանկապարտեզ
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ: Օրենսդիր մարմնի ...