Տպել
27.07.2018
Տեղի կունենա «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկում
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկում:

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, ՀՀ կառավարության եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ: