Տպել
30.07.2018
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 30-ին հանդիպել է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի եւ ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Ասոցիացիայի անդամները ներկայացրել են «Առանց ծխախոտի Հայաստան» ծրագիրը, որտեղ թիրախային խումբ որպես պասիվ ծխողներ՝ ընտրված են երեխաները եւ կանայք: Քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի խորհրդարանին:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ծխախոտի օգտագործման առողջապահական հետեւանքներին, նշել է, որ որեւէ մեկը չի ոտնահարում ծխողների իրավունքը, դա իրենց ընտրությունն է, բայց պետք է պաշտպանել նաեւ չծխողների, կանանց եւ երեխաների իրավունքը: Վիճակագրության համաձայն՝ երեխաների եւ կանանց մոտ չարորակ նորագոյացությունների տոկոսը մեծացել է: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ որպես հանրապետության պատվավոր դոնոր՝ ինքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում այդ խնդիրը: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ առողջապահական այս հարցն ազգային անվտանգությանն է առնչվում եւ իշխանության օղակների համալիր ու թիրախավորված աշխատանքի անհրաժեշտություն կա:

Հանդիպման ընթացքում առաջիկայում կանանց մասնակցությամբ հակածխախոտային թեմայի շրջանակում միջոցառում կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որին կմասնակցեն նաեւ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների կին պատգամավորներ:


30.07.2018
Քննարկվել են համայնքների համաչափ զարգացման հնարավորությունները
ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկում: Ներկա էին ԱԺ մշտական հանձնաժողովների, ՀՀ կառավարության եւ ՀԳՀՄ ներկայացուցի...

30.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Պատասխան այցով 2018 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ներառյալ Պետրոզավոդսկ (Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: ...

30.07.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդունել է Ինդոնեզիայի Խորհրդատվական ժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հուլիսի 30-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական ժողովի փոխնախագահ Մահյուդինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` Հայաստան-Ինդոնեզիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանն ընդգծել է պատգամավորա...