Տպել
02.08.2018
ՀՀ խորհրդարանականներն այցելել են ՌԴ Կարելիայի Հանրապետություն
1 / 5

ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը պատասխան այցով մեկնել են Կարելիայի Հանրապետություն:

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել պաշտոնական հանդիպումներ Կարելիայի Հանրապետության ղեկավար Արթուր Պարֆյենչիկովի եւ Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին եւ ուղիներին, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւս:

Միքայել Մելքումյանը եւ Վարդեւան Գրիգորյանը Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահի, պատգամավորների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Եղբայրական ու Անհայտ զինվորի գերեզման եւ Փառքի հավերժական կրակ հուշահամալիր: Հայ եւ ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Սուրբ Ալեքսանդր Նեւսկու տաճարի մոտ գտնվող խաչքարին: