Տպել
12.08.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի՛ երիտասարդներ,
շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր լուսավոր երազանքները, իսկ հավաքական առումով` ձեր սերնդի առաքելությունը:

Այսօր Հայաստանն ընթանում է անկախության ամրապնդման ու աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու եւ ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Ըստ այդմ, պիտի յուրացնեք մարդկային մտքի նվաճումները եւ նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման ու հզորացման համար:

Ձեզ գործուն դերակատարություն է վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաեւ պետական կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորման գործում:

Ձեր հաջողություններն ու հաղթանակները Հայաստանի եւ Արցախի հաջողություններն են, որովհետեւ դուք եք զարգացնելու հայրենի մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը եւ ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում: Ուստի, երիտասարդությանն առնչվող բոլոր խնդիրները եղել են եւ պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր մասնագիտական կարողությունները լիարժեք դրսեւորելու եւ հաջողությունների հասնելու համար:

Սիրելի երիտասարդներ,
կրկին շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն ու բարօրություն, կամք եւ նպատակասլացություն»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում: