Տպել
13.08.2018
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը
1 / 7

Oգոստոսի 13-ին ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից պատրաստված «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Միքայել Մելքումյանը, ՀՀ ԳԽ եւ ՀՀ ԱԺ գումարումների պատգամավորներ։

«Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի նախագահ Ռուբեն Թորոսյանը, շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի ղեկավարությանն ու խորհրդարանի աշխատակազմին նախաձեռնությանն աջակցելու համար, նշել է, որ տեղեկագրում անդրադարձ է կատարվել Հայաստանի առաջին խորհրդարանի եւ երրորդ հանրապետության Գերագույն խորհրդի պատմությանը: Ըստ բանախոսի՝ եղեռնից մազապուրծ հայ ժողովրդին, առաջին հանրապետության ղեկավարությանը 100 տարի առաջ հաջողվել է ստեղծել Հայոց առաջին խորհրդարանը՝ Հայաստանի Ազգային խորհուրդը, որը թեեւ կարճ կյանք է ունեցել, սակայն նպաստել է պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության զարգացմանը մեր երկրում։ Ռուբեն Թորոսյանը նշել է, որ համագործակցությունը խորհրդարանի հետ կլինի շարունակական։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նույնպես կարեւորել է Հայոց Ազգային խորհրդի դերն ու նշանակությունը, եւ նշել, որ համազգային բոլոր հարցերում, անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է լինել միասնական։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի խոսքով ձեռք բերված խորհրդարանական ավանդույթները, սերունդների համակեցության հիմքերը պետք է փոխանցել նոր սերնդի ներկայացուցիչներին։

Օրվա բանախոսները Հայաստանում պառլամենտարիզմի ներդրման գործում կարեւորել են ՀՀ Գերագույն խորհրդի դերը։ Նշվել է, որ Գերագույն խորհուրդը իր գործունեության ընթացքում ընդունել է հազարից ավելի օրենքներ, մշակվել, ապա համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվել է մեր երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը։



13.08.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Հենրիկի Խունդկարյանի թեկնածո...