Տպել
23.08.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Կայուն զարգացման խնդիրներին նվիրված 2-րդ համաշխարհային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 11-14-ը ներառյալ Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, ինչպես նաեւ քաղաքական եւ ժողովրդավարական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը (2018 թվականի սեպտեմբերի 9-12-ը ներառյալ), ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը (2018 թվականի սեպտեմբերի 2-5-ը ներառյալ) եւ Սամվել Ֆարմանյանը (2018 թվականի սեպտեմբերի 9-11-ը ներառյալ):

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եւ Տիեզերական պատրիարք ու Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս Բարդուղիմեոս Ա-ի հետ հանդիպման համար 2018 թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը: