Տպել
29.08.2018
Տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
1 / 3

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 29-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին՝ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն առաջարկել է մեծացնել ոռոգում իրականացնող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրությունը:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Որոշվել է թեմայի շրջանակում առաջիկայում հրավիրել խորհրդարանական լսումներ:


29.08.2018
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկու հետ: Քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաե...

29.08.2018
Հանդիպել են Արա Բաբլոյանը եւ Արման Թաթոյանը
Օգոստոսի 29-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Օրենսդիր մարմնի ղեկավարը Մարդու իրավ...

29.08.2018
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 29-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օ...

29.08.2018
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...