Տպել
29.08.2018
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկու հետ:

Քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան եւ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան առաջիկայում կատարելիք այցերի ժամկետներին վերաբերող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Վրաստանի կառավարության որոշման հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ նիստում հնչեցրած մտահոգությունը, ըստ որի սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլեւս վերգետնյա տրանսպորտով Վրաստանի տարածքով չի կարող ներկրվել Հայաստան:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վրացի գործընկերոջը փոխանցել է հայկական կողմի մտահոգությունը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանքային այլ ճանապարհ չունի: «Վրաստանի կառավարության այդ որոշումն ուղղակիորեն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա, հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է հարցը քննարկել վրացի խորհրդարանականների եւ կառավարության ներկայացուցիչների հետ: Գեորգի Վոլսկին բարձրացված խնդիրն իր գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել:


29.08.2018
Հանդիպել են Արա Բաբլոյանը եւ Արման Թաթոյանը
Օգոստոսի 29-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Օրենսդիր մարմնի ղեկավարը Մարդու իրավ...

29.08.2018
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 29-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օ...

29.08.2018
Տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 29-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւ...

29.08.2018
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...