Տպել
31.08.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում Վիետնամի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դիք Մանի հետ:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում: Անդրադառնալով Վիետնամի դերին հարավ-արեւմտյան Ասիայում` Միքայել Մելքումյանը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ասիական տարածաշրջանի երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը, համագործակցությանը եւ այդ շարքում իր կարեւոր տեղն ունի ՎՍՀ-ն:

Դեսպան Նգո Դիք Մանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստել է իր պետության եւ ժողովրդի բարեկամական վերաբերմունքի մասին Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նրա գնահատմամբ` Հայաստանն իրապես կայուն զարգացող, բարեկամ երկիր է Վիետնամի համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության որոշակի ծրագրերի մշակումն ու իրագործումը, բարեկամական խմբերի աշխատանքը, փոխայցերի ակտիվացումը: Քննարկվել են միջխորհրդարանական, տնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորն իրատեսական է համարել համագործակցությունը նաեւ մշակութային եւ կրթական բնագավառներում:


31.08.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունը կմասնակցի Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ...

31.08.2018
«Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկ...

31.08.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին եւ խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ...