Տպել
01.09.2018
«Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ: Մեր պայքարը պսակվելու է հաղթանակով եւ համոզված եմ, որ ավելի շուտ Կուր գետը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին»:


01.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Այսօր անմոռանալի օր եւ կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել ճանաչողության, գիտելիքների, մարդկային հարաբ...