Տպել
02.09.2018
«Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է». Էդուարդ Շարմազանով
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել եւ մնում է մեր սուրբ պարտականությունը: Բոլոր միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու ենք պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման անքակտելի իրավունքը: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը սարերի հետեւում չէ»:


02.09.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ եւ խոնարհվում բոլոր նրանց պայծառ հիշատակի առջեւ, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու ճանապարհին: Արցախի ժողովուրդն իր անբեկանելի որոշումը կայացրեց ռազմական ու քա...