National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.9.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.09.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին գումարել է արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկների փաթեթը: Ըստ զեկուցողի՝ փաստաթուղթը հնարավորություն է տալիս աշխատելու համաձայնեցված, ենթադրում է հաշվետվողականություն, առաջարկում է, որ բարեկամական խմբերն առավել ակտիվացնեն համագործակցությունը համապատասխան երկրներում ՀՀ դեսպանատների հետ՝ այդ շրջանակներում երկուստեք կարեւոր տեղեկատվության փոխանակումը հասցնելով ինստիտուցիոնալ մակարդակի: Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ՝ փաթեթի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ գրավոր առաջարկներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նույն օրը գումարած նիստում քննարկել է «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանի ներկայացմամբ՝ համաձայնագիրը կնքվել է ի կատարումն 2002 թվականի ապրիլի 2-ի՝ ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքված բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրով ստանձնված պարտավորությունների: Այն ուղղված է նպաստելու երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության բնագավառում բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ երկու երկրներում տրվող կրթության որակավորումների, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների փոխճանաչմանը: Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017թ. հունիսի 14-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը: Արդյունքում, կապահովվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն՝ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:


04.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Եվրախ...

04.09.2018
«ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման ընթացքում քննարկ...

04.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացա պետական եւ հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության երեք գումարումների խորհրդարանների պատգամավոր Ջեմմա Անանյանի մահվան մասին: Շուրջ հինգ տասնամյակ նա իր կյանքը նվիրեց հայրենի Իջեւանի շենացմանն ու զարգացմանը, արդյունաբերական նոր կարողությունների գործարկ...

04.09.2018
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

04.09.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

04.09.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ
«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տարիների նպատակամղված աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ եւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am