Տպել
06.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրասիական կանանց երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 18-21-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Լենա Նազարյանը եւ Մարինա Մարգարյանը (սեպտեմբերի 18-22-ը ներառյալ):

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի եւ Մեծ Բրիտանիայի Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի աջակցությամբ ճանաչողական այցով 2018 թվականի սեպտեմբերի 15-22-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեւորգ Գորգիսյանը, Սամվել Նիկոյանը եւ Տատյանա Միքայելյանը: