Տպել
06.09.2018
Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձաստիճան պաշտոնյաների հետ:

Սեպտեմբերի 5-ին Արմեն Աշոտյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

Հաջորդ օրն Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքքալիսթերի հետ: Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, երկրում ժողովրդավարական իրավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում առկա միտումներն ու մարտահրավերները: Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր:

Նույն օրը հանձնաժողովի նախագահը եւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Ռեբեքա Հարմսը քննարկումներում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է իշխանության ճյուղերի հավասարակշռված փոխգործակցությունն ու Սահմանադրությամբ երաշխավորված տարանջատումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ Հայաստանում քաղաքական ուժերի փոփոխություններից՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ցանկացած կառավարության առաջնահերթությունը:


06.09.2018
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն, Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կ...

06.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրասիական կանանց երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 18-21-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Լենա Նազարյանը եւ Մարինա Մարգարյանը (սեպտեմբերի 18-...

06.09.2018
Սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...