Տպել
07.09.2018
Խորհրդարանն ընդունել է ընտրախախտումների դեպքում պատժամիջոցները խստացնող ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով փաթեթում արված  փոփոխությունները,  տեղեկացրել է, որ ընդունվել են    ԱԺ  պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ պատգամավորների կողմից արված բոլոր առաջարկները: «Կարծում եմ, որ  լուրջ մտահոգություններ չպետք է լինեն»,-ասել է հիմնական զեկուցողը:

Բարեփոխված օրենսդրական նախագծերի առնչությամբ ելույթ են ունեցել պատգամավորները:

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ բոլոր մտահոգությունները փարատված են: Նա գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել փաթեթին:

Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ է համարել հանրությանն իրազեկել այն մասին, որ չլրացված քվեաթերթիկը քվեախցից դուրս հանելը քրեորեն պատժելի արարք է:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը  գոհունակությամբ փաստել է, որ նախաձեռնության հեղինակն ընդունել է այն բոլոր առաջարկները, որոնք մտահոգիչ էին համարվել պատգամավորների կողմից: Ըստ նրա՝ փաթեթն այլեւս անխոցելի է իրավական տեսանկյունից: Խորհրդարանի փոխնախագահն  անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին եւ հույս հայտնել, որ տեսախցիկներ կլինեն ընտրատեղամասերում: Արփինե Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Կարինե Աճեմյանը եւս խոսել է ընտրական գործընթացներից, կարեւորել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Պատգամավորն իշխանությանը հորդորել է բացառել ընտրակեղծարարության իրականացումը:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝  82 կողմ ձայնով:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
 


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...