Տպել
11.09.2018
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբն այցելել է Ազգային ժողով
1 / 3

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդամներ Հովիկ Աղազարյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Շիրակ Թորոսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Նորա Առուստամյանը հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ հայ-ֆրանսիական կապերը գնում են դեպի երկու ժողովուրդների պատմության խորքերը: Կարեւորելով բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը՝ խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանի օրենսդիր մարմնում խումբն ամենամեծն է: Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ նոր ուժերը հանձն են առել շարունակելու նախկին իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությունը: Ըստ նրա՝ սոցիալ-տնտեսական ոլորտում դեռեւս կան չլուծված խնդիրներ:

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն իրենց ելույթներում կարեւորել են բարեկամ Ֆրանսիայի հետ հարաբերությունների խորացումը, անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, առաջիկայում «Ապրել միասին» խորագրի ներքո Երեւանում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի անցկացմանը, երկկողմ նոր ծրագրերի իրականացմանը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինան նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը ակտիվորեն ներգրավված է երկրի ներքաղաքական կյանքում: Նա կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ Ֆրանսիայում հայ պատգամավորների հետ հանդիպելու հույս է հայտնել:


11.09.2018
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գլենդելից ժամանած պատվիրակության հետ
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, «Ելք» խմբակցությունների անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Ռուզաննա Առաքելյանը, Անդրանիկ Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Էդմոն Մարուքյանը   հանդիպել են ԱՄՆ Գլենդել քաղաքից ժամանած պատվիրակության հետ, որի կազմում էին Կալիֆորնիայի Նահանգային ժողովի պատգամավորն...

11.09.2018
ԵԱՀԿ ԽՎ նախագահը ՀՀ Ազգային ժողովում
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան եւ ԵԱՀԿ ԽՎ գործադիր գրասենյակի ղեկավար Անդրեաս Բեյքերը: Ողջունելով հյուրերին...

11.09.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումն...

11.09.2018
«Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն
«Շանթ-2018 զորավարժություն»: Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, Աշխատակազմում իրականացրել է Պլանով նախատեսված միջոցառումները: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աշխատա...

11.09.2018
Ֆրանսիացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռ...