Տպել
12.09.2018
Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված խորհրդարանական համաժողովին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում սեպտեմբերի 12-ին մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված 2-րդ համաշխարհային խորհրդարանական համաժողովին: Միքայել Մելքումյանը ծավալուն ելույթ է ունեցել «Արդյունավետ էներգետիկայի զարգացման միջազգային հիմնախնդիրները» թեմայով:

Համաժողովին մասնակցել են խորհրդարանական պատվիրակություններ ավելի քան 100 պետությունից: