National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.9.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական ու եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը:

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի նպաստավոր համագործակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պետք է առավել ամրապնդել եւ նորովի զարգացնել:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հյուրերին վստահեցրել է. «Անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ տարբեր հարցերում քաղաքական ուժերի դիրքորոշումից հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման ու զարգացման հարցում բոլորը միակարծիք են»:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արժեւորել է երկու ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը:

Պատվիրակության ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանը, հարաբերությունների ընդլայնմանը՝ էապես ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:

Արա Բաբլոյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինան մտքեր են փոխանակել բազմաթիվ ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու եւ առկա ծրագրերն ավարտին հասցնելու վերաբերյալ՝ փաստելով, որ տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ընդգծվել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը:


12.09.2018
«Շանթ- 2018» զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել
«Շանթ-2018» զորավարժություն»: Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարար...

12.09.2018
Քննարկվել են Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի կազմակերպմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հ...

12.09.2018
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինին: Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը: Կողմերը քննարկել են հո...

12.09.2018
Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված խորհրդարանական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում սեպտեմբերի 12-ին մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված 2-րդ համաշխարհային խորհրդարանական համաժողովին: Միքայել Մելքումյանը ծավալուն ելույթ է ունեցել «Արդյունավետ էներգետիկայի զարգացման միջազգային հիմնախնդիրները» թեմայով: Համաժողովին մ...

12.09.2018
ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հա...

12.09.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիր...

12.09.2018
ՀՀ ԱԺ աշխատակազմում շարունակվում են «Շանթ-2018» զորավարժությունները
«Շանթ-2018» զորավարժություն»: Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, զորավարժության անցկացման շրջանակո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am