Տպել
12.09.2018
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինին:

Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը:

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կարեւորությանը ՀՀ անվտանգության ապահովման գործում` Էդուարդ Շարմազանովը նշել է. «ՀԱՊԿ-ն ունի առանցքային նշանակություն մեր երկրի անվտանգության ապահովման գործում եւ այդ առումով ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի»:

Հանդիպմանը ներկա էր ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...