Տպել
13.09.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 5

Սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի՝ երեկ տեղի ունեցած ընտրության արդյունքները:

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Արման Դիլանյանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 88-ը, թեկնածուին կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 7-ը: Այսպիսով, Արման Դիլանյանն ընտրվել է: ՍԴ նորընտիր դատավորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին վստահության համար եւ պաշտոնն ստանձնել երդմամբ:

Գագիկ Մելիքյանը ներկայացրել է նաեւ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության արդյունքները եւ նշել, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, նրանցից 74-ը քվեարկել են կողմ, դեմ՝ 10-ը: Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ:

Այնուհետեւ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության արդյունքները: Այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էին Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի եւ Արծրուն Միրզոյանի թեկնածությունները: Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել 89 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Էդգար Սեդրակյանի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, 11 կողմ ձայն ստացել է Արգիշտի Ղազարյանը, 9 կողմ` Արծրուն Միրզոյանը: Ընտրվել է Էդգար Սեդրակյանը: Նորընտիր դատավորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին եւ նշել, որ կփորձի արդյունավետ աշխատանքով արդարացնել ցուցաբերված վստահությունը:

Գագիկ Մելիքյանը հաջորդիվ ներկայացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները:

Այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 10:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը՝ հանձնաժողովի լիարժեք գործունեության ապահովման համար:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 108-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածների համաձայն, ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: ԱԺ նախագահը նաեւ պարզաբանել է, որ քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


13.09.2018
Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի եւ Հայաստանում ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակ...

13.09.2018
«Ադրբեջանը եւ Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ...

13.09.2018
ՀՀ ԱԺ աշխատակազմում ամփոփվել են «Շանթ-2018» զորավարժության արդյունքները
«Շանթ-2018» զորավարժություն»: Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են զորավարժությանն ԱԺ աշխատակազմի մասնակցության արդյունքները: ԱԺ աշխատակազմի գրասենյակի զորահավաքային նախա...

13.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ըն...

13.09.2018
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` պատգամավորների նախաձեռնությամբ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով «Արդարադատության իրա...

13.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հանցերի հանձնաժողովի 51-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 25-28-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության Վահե Էնֆի...

13.09.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կայցելի Շոտլանդիայի խորհրդարան եւ Ուելսի Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 16-21-ը ճանաչողական այցով կմեկնի Շոտլանդիայի խորհրդարան եւ Ուելսի Ազգային ժողով: Այցն իրականացվում է զարգացման գերմանական համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ եւ Եվրոպական...

13.09.2018
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ին գումարված Ազգային ժողո...

13.09.2018
«Շանթ-2018»-ի շրջանակում Ազգային ժողովն իրականացրել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ
«Շանթ-2018» զորավարժություն»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում: Որոշման ընդունումից հետո սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Ազգ...