Տպել
17.09.2018
Հանդիպում խորհրդարանում
1 / 2

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողով էին այցելել Ռուսաստանի Դաշնության մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մեր երկիր են այցելել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով:

Ազգային ժողովում նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանը:

Ողջունելով հյուրերին` պատգամավորները կարեւորել են երիտասարդության դերը երկրի զարգացման գործում եւ ընդգծել նրանց ներգրավվածությունը հասարակական եւ քաղաքական գործընթացներին:

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հանդիպման մասնակիցները կարեւորել են փոխայցելությունների ակտիվացումը, համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Ռուս երիտասարդները շրջել են խորհրդարանում, եղել ԱԺ նիստերի դահլիճում: