Տպել
19.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 18-21-ը ներառյալ Փարիզ է (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 2-6-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանը (2018 թվականի հոկտեմբերի 4-6-ը ներառյալ), Լենա Նազարյանը եւ Արման Սաղաթելյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի, պաշտպանության եւ անվտանգության, քաղաքական հարցերի, միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 2-5-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Կարեն Բեքարյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 51-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 25-28-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...