Սեպտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, ՀՀ գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք:
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տրվել է ընդունելության մեկնարկը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթի տեքստը՝ այստեղ:
Ողջույնի խոսքերով հանդես են եկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրհնության խոսք է հնչեցրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը:
Հյուրերը խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ շրջել են ՀՀ ԱԺ շենքում տեղակայված նորաբաց թանգարանում եւ մամուլի ակումբում: Հրավիրյալները դիտել են նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսը:
Նորաստեղծ թանգարանում իրենց ուրույն տեղն են գտել ինչպես օտարերկրյա այցերի ընթացքում ՀՀ խորհրդարանին նվիրաբերած, այնպես էլ մեր երկիր այցելած տարբեր պետությունների պատվիրակությունների կողմից տրված հուշանվերները:
Ցուցահանդեսում ներկայացված են 1918 թվականի օգոստոսի մեկից՝ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստից մինչ օրս մեր երկրի օրենսդիր մարմնի գործունեության ողջ ներկապնակն արտացոլող ֆոտոնկարներ, փաստաթղթեր, ցուցակներ եւ այլ նյութեր:
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը եզրափակվել է խորհրդարանի այգում հրավիրվածների համար կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ, որի ընթացքում Երվանդ Երզնկյանի նվագախմբի կատարմամբ հնչել են երաժշտական կատարումներ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան դեսպաններ, Հայաստանի խորհրդարանի ներկայիս եւ տարբեր տարիների սիրելի պատգամավորներ, թանկագին հյուրեր...
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը: ՀՀ ԱԺ նա...
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը: Արա Բաբլոյ...
Տեղեկատվություն
ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների հարգելի պատգամավորներ, դուք հրավիրվել եք սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Նշենք, որ միջոցառման հրավիրատոմսեր ուղ...