Տպել
25.09.2018
«ՍԻԳՄԱ» ծրագրի փորձագետների հանդիպումները խորհրդարանում
1 / 2

«ՍԻԳՄԱ» ծրագրի փորձագետների խումբը սեպտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

Հյուրերը Հայաստանում ուսումնասիրում են հանրային ֆինանսների կառավարումը եւ արտաքին աուդիտի իրականացումը:

Ծրագրի ավագ խորհրդատու Ալիստեր Սվարբրիքի տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունների ավարտից հետո խորհրդարանին է ներկայացվելու հաշվետվություն Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման համակարգի` Եվրոպական միության սկզբունքներին համապատասխանելիության վերաբերյալ:

 Հյուրերը հետաքրքրվել են, թե ինչպիսի մեխանիզմներով է խորհրդարանն օգտագործում Հաշվեքննիչ պալատի գործիքները բյուջետային գործընթացում:

Խոսելով Հայասատանում ծրագրային բյուջետավորման համակարգին  անցնելու մասին`  Գագիկ Մինասյանը նշել է, որ այն միտված է ապահովելու հանրային ֆինանասների արդյունավետ եւ նպատակային կառավարում:

Հանդիպմանը ներկա էին նաեւ հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը եւ ԱԺ աշխատակազմի օրենսդրական փորձաքննության բաժնի պետ Գոհար Մելոյանը:

Նույն օրը «ՍԻԳՄԱ» ծրագրի ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետների հետ:

Գրասենյակի ղեկավար Գագիկ Բարսեղյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է կառույցի գործունեության իրավական շրջանակը, գործառույթները, կատարած աշխատանքները, ինչպես նաեւ ներգրավվածությությունը ծրագրային բյուջետավորման ներդրման եւ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման բարեփոխումների իրականացման գործընթացում:


25.09.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-շվեյցարական մի...

25.09.2018
Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը, պաշտոնական այցով Շվեյցարիայում է: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի ...

25.09.2018
«Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված ...

25.09.2018
Բյուջետային գործընթացի վերաբերյալ դասընթաց՝ ԱԺ-ում
ԱՄՆ Հավայ նահանգի Սենատի անդամ, Սենատի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Դոնովան Դելա Քրուզը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Բյուջետային գրասենյակի աշխատակիցների համար սեպտեմբերի 25-ին անցկացրել է դասընթաց՝ բյուջետային գործընթացի վերաբերյա...

25.09.2018
Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 24-25-ին Թբիլիսիում մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Բելառուսի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը: Քննարկվել են անդամ երկրների...

25.09.2018
«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրներ...

25.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Խաղաղության եւ հանդուրժողականության միջազգային խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 27-28-ը ներառյալ Վալետա (Մալթայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: ...