Տպել
28.09.2018
Հայտարարություն
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվում է տվյալ ոլորտների օրենսդրական կարգավորման եւ կատարելագործման առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով հատուկ հասարակական խորհուրդ:

Խորհուրդը գործելու է հանձնաժողովին կից 6-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում:

Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք կամ նշված ոլորտներից որեւէ անհատի առաջադրելու ցանկություն ունեցող աշխատանքային կոլեկտիվները, ստեղծագործական միությունները, հասարակական կազմակերպությունները կամ այլ կառույցները կարող են թեկնածություն ներկայացնել մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը:

Խնդրվում է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ոլորտներին առնչվող գործիչներին կենսագրականները եւ կոնտակտային տվյալները ներկայացնել gkm@parliament.am  էլեկտրոնային փոստով կամ զանգահարել (010) 52-47-22, (011) 513-331 հեռախոսահամարներով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...