Տպել
29.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:

Սեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին եւ Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորղոս Պերդիկիսին ու Միխալիս Գիորգալասին: Այցն Արցախ նախաձեռնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի անձնական ջանքերն ու հետեւողական գործունեությունը` ուղղված ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին առնչվող հարցերի բարձրացմանը եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Նա Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում առանձնակի կարեւորել է պատգամավորի հաճախակի այցերն Արցախ:

Խոսելով միջազգային հարթակներում համագործակցության մասին` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը Կիպրոսի համար առանցքային նշանակության հարցերում մշտապես աջակցել է կիպրական կողմին եւ գոհունակությամբ փաստել, որ այդ գործելաոճը փոխադարձ է:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` մեր երկրում տեղի ունեցած վերջին շրջանի իրադարձությունները վառ վկայությունն էին, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր հիմքերի վրա է դրված: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, եւ ժողովրդավարությունն առավել զարգացնելու նպատակով ինքը բոլոր միջազգային հանդիպումներում գործընկերներին հորդորում է աջակցել ՀՀ նոր կառավարությանը:

Էլենի Թեոխարուսը համոզմունք է հայտնել, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին է եղել` նշելով. «Մենք հիացած ենք ձեր ձեռքբերումներով, ազատության եւ ինքնորոշման համար ձեր մղած պայքարով»: Պատգամավորն ընդգծել է, որ շարունակելու է Եվրախորհրդարանում աջակցել Արցախին առնչվող նախաձեռնություններին եւ լինել հայ-կիպրական հարաբերությունների ամրապնդման ջատագովը: Խոսելով ներհայաստանյան վերջին իրադարձությունների մասին՝ Էլենի Թեոխարուսն ասել է. «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի իմաստությամբ»:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...