National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.10.2018
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:40-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Քանի որ քարտերը հավաքված են եղել, ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը կատարել է գրանցում: Գրանցվել է 61 պատգամավոր:

Քվեարկության արդյունքում 67 կողմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քանի որ էլեկտրոնային համակարգը չի աշխատել, քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից:

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը հարցի քվեարկության վերաբերյալ իրենց որոշումների մասին գրավոր տեղեկացրել են Ազգային ժողովի նախագահին:

Արտահերթ նիստի տեսանյութը՝ այստեղ:


02.10.2018
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետությ...

02.10.2018
«Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում». Արա Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ հոկտեմբերի 2-ին այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն եւ գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում: Տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրո...

02.10.2018
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել ու հաստատել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ ր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS