Տպել
02.10.2018
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:40-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Քանի որ քարտերը հավաքված են եղել, ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը կատարել է գրանցում: Գրանցվել է 61 պատգամավոր:

Քվեարկության արդյունքում 67 կողմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քանի որ էլեկտրոնային համակարգը չի աշխատել, քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից:

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը հարցի քվեարկության վերաբերյալ իրենց որոշումների մասին գրավոր տեղեկացրել են Ազգային ժողովի նախագահին:

Արտահերթ նիստի տեսանյութը՝ այստեղ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...