Տպել
03.10.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ գրանցվել է 41 պատգամավոր, անհրաժեշտ քվորում չի ապահովվել:

Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած:

Ժամը 11:05-ի դրությամբ ապահովվել է քվորում, քանի որ գրանցվել էր 53 պատգամավոր:

Քվեարկությամբ ընդունվել են նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


03.10.2018
Խորհրդարանականները մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ միջոցառումների
Հոկտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների եւ փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերին: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ...