Տպել
05.10.2018
Արա Բաբլոյանը կմասնակցի ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումների
1 / 1

Հոկտեմբերի 7-ից 12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եւ գագաթաժողովին մասնակից պետությունների պատվիրակություններում ընդգրկված խորհրդարանականներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի գալա համերգին, այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրվող պետական ընթրիքին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...