ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված էր. Հայաստանը եվրասիական շուկային անդամակցելու հնարավորություն ունեցավ: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին գրանցվող տնտեսական աշխուժությունը նախեւառաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ:
Կողմերը կարեւորել են արդյունավետ համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերը՝ ընդգծելով, որ վեհաժողովի լիագումար նիստը Երեւանում կանցկացվի առաջին անգամ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է: Ընդգծելով, որ այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նոր ցեղասպանությունները բացառելու համար պետք է դատապարտվեն նախկինում իրագործված բոլոր ցեղասպանությունները: «Այսօր գտնվելով Թուրքիայում՝ ուզում եմ նշել, որ ժխտողականությունը նոր մարտահրավեր է Եվրասիա մայրցամաքի համար: Պետք է պայքարել ժխտողականության բոլոր դրսեւորումների դեմ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնե...
Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
Հոկտեմբերի 8-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական դարավոր եղբայրական հարաբերությունների առավել խորացմանը: Զրուցակի...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 13-19-ը ներառյալ Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Շաքե Իսայանը: Աշխարհի կին պառլամենտականների կոն...
Էդուարդ Շարմազանովը Թուրքիայում կմասնակցի Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին: ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետություններ...