National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.10.2018
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.1.-4)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

*բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

*պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

*ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

*համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,

*առնվազն մեկ օտար լեզվի (կարդում է եւ կարող է բացատրվել) տիրապետում,

*անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

Բաժնի առաջատար մասնագետը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետեւյալ գործառույթները`

*քարտուղարության պետի կամ բաժնի պետի հանձնարարությամբ սրբագրում է Ազգային ժողովի նիստերի սղագրությունները,

*մասնակցում է Ազգային ժողովի ընդունած իրավական ակտերի նախագծերի խմբագրական աշխատանքներին` դրանք համապատասխանեցնելով հայոց լեզվի կանոններին,

*նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր եւ այլն, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ:

* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24 հոկտեմբերի 2018թ.:

Մրցույթը կկայանա 2018թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 12:30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):

* * *

Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

*դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

*պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

*արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

*մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

*անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:


11.10.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը: Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ ընդգծել միջխո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am