Տպել
16.10.2018
«Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, եւ ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: Այս համատեքստում նա անդրադարձել է Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման խնդրին:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հիմնահարցերին, ԼՂ հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հիմնական մարտահրավերներն են անվտանգությունը, ԼՂ հիմնահարցի չկարգավորված լինելը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության՝ ԼՂ հակամարտությունը մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ կրոնական կոնֆլիկտ ներկայացնելու ջանքերը կեղծ են:

«ԼՂ հակամարտությունը չունի կրոնական երանգ: Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ մահմեդական մի շարք երկրների հետ, որտեղ հայ ժողովուրդն ունի բարձր կարգավիճակ, պահպանվում են հայկական հուշարձանները: Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են»,-նշել է խորհրդարանի նախագահի տեղակալը:


16.10.2018
Քննարկվել են հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Ժնեւում ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արգենտինայի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել է հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացումը՝ այդ հարցում ընդգծելով Արգենտինա...

16.10.2018
Արա Բաբլոյանը Ժնեւում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնեւում հոկտեմբերի 14-18-ն ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Շուշան Սարդարյանը: Օրակարգում ը...

16.10.2018
Ստացվել է 322 նամակ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժինը հրապարակել է 2018 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները: Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է հանձնվել քաղաքացիների 100 նամակ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին է հանձնվել 37, ՀՀ ԱԺ պատգամավոր...

16.10.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ին հրավիրած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած երեք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: ...

16.10.2018
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի հեռարձակումն այստեղ: ...

16.10.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...