National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.10.2018
Նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
1 / 2

Հոկտեմբերի 17-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանի եւ Հայկ Կոնջորյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ գործող կարգավորմամբ հարկադիր կատարողը չի տեղեկացնում բանկերին պարտապանի մասնակի կատարած պարտավորության մասին, ինչի պարագայում բանկերում շարունակում են արգելադրված մնալ պարտապանի իրական պարտավորության չափը գերազանցող դրամական միջոցներ: Առաջարկվող կարգավորմամբ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին, իսկ պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտապանի հաշիվները սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը:

Պատգամավորները եւ կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, կարեւորել են առաջարկվող կարգավորումները, մարդկանց սեփականության սահմանադրական իրավունքի իրացումը եւ առաջարկներ ներկայացրել մասնավորապես օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետների, արժութային հաշիվների կամ ավանդների հաշվեհամարների, պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից արգելանք դնելու ժամկետների վերաբերյալ:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: Առաջարկվում է Երեւանի օրը՝ որպես տոն օր, ամրագրել օրենքով եւ Հայաստանի Հանրապետությունում նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: 

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ կառավարության հիմնավորմամբ հարցն արդեն իսկ կարգավորված է ՀՀ կառավարության որոշմամբ, ինչը Երեւանի օրը նշելու հարցում ապահովում է առավել ճկունություն:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող օրինագծերի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակելու պայմանով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության են արժանացել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ու «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթներն ու «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում առաջին ընթերցմամբ երկու նախագիծ էր: Կառավարությունը հանձնաժողովականներին ներկայացրել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը փաստել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեւավորման՝ նախատեսված ժամկետի վերանայման անհրաժեշտությամբ: Գործադիրը 2018թ-ի սեպտեմբերի 30-ը փոխարինել է 2019թ-ի մարտի 30-ով:

Խորհրդարանականների քննարկմանը ներկայացվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին փոքր ՀԷԿ-երի զարգացմանը զուգընթաց առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ՝ կառավարությունը որոշել է դրանց կառուցման համար կիրառել սահմանփակումներ: Փաստաթղթով ամրագրվել են փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիների եւ գետերի ցանկը: Դրանք այն գետերն են որոնք գրանցված են կարմիր գրքում եւ ջրերում առկա են էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր: Կարգելվեն նաեւ փոքր ՀԷԿ-երի կառուցումն այն վայրերում, որտեղ շրջանցվում են ջրաչափերը եւ տարածքում կան հուշարձաններ:

Առաջարկներն ընդունելի են պատգամավորների համար: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող օրինագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


17.10.2018
Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է «Պետականորեն հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության կազմում ընդգրկված մի շարք ոչ պետական հավատարմագրվա...

17.10.2018
«Խորհրդարանական բյուջետային գրասենյակների դերը ֆիսկալ վերահսկողության եւ կառավարման մեջ» թեմայով սեմինար՝ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ Եվրամիության «TAIEX փորձագիտական առաքելություն» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 17-ին աշխատանքն է սկսել «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների դերը ֆիսկալ վերահսկողության եւ կառավարման մեջ...

17.10.2018
Հանդիպումներ խորհրդարանում
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Գագիկ Մելիքյանն ու Խոսրով Հարությունյանը հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման ժամանակ ներկ...

17.10.2018
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Զրուցակիցներն անդրադարձել են միջպետական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում երկկողմ համագո...

17.10.2018
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...

17.10.2018
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am