Տպել
17.10.2018
Հանդիպումներ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Գագիկ Մելիքյանն ու Խոսրով Հարությունյանը հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, տեղի ունեցող գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ խմբակցության ղեկավարը կարեւորել է ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության եւ օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:

Դեսպան Յոհաննես Դաումայի հետ հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Պատգամավորը խոսել է Հայաստանում տիրող քաղաքական զարգացումների, ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:

Նույն օրը դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի հետ: Արմեն Ռուստամյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանն ու ներկայացրել կուսակցության դիրքորոշումը քաղաքական գործընթացների վերաբերյալ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...